Մոսկվայի հայ երիտասարդները շնորհավորել են վետերաններին Հաղթանակի օրվա կապակցությամբ![]() 11 մայիսի 2013 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան մայիսի 9-ին հավաքվել էր Հաղթանակի զբոսայգում, շնորհավորելու համար Մեծ Հայրենականի վետերաններին Հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ: Հայաստանում այդ օրը նշում են նաև որպես Շուշիի ազատագրման ու ԼՂՀ ՊԲ կազմավորման օր: Սկզբում մի փոքր զրույց տեղի ունեցավ հայերի մասնակցության մասին Մեծ Հայրենական պատերազմին: Որից հետո, հայրենասիրական երգեր կատարելով, երիտասարդները մոտենում էին պատերազմի հերոսներին, շնորհակալություն հայտնելու համար նրանց խաղաղ երկնքի համար: Յուրաքանչյուրին հանձնվել են ծաղիկներ, բացիկներ ու նամակներ, որոնց հեղինակները դպրոցականներ են Մոսկվայի Մանկական շարժումից, ասվում է Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի հաղորդագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |