Մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին Ադրբեջանը ինտեսնիվ խախտել է հրադադարի ռեժիմը

Մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին Ադրբեջանը ինտեսնիվ խախտել է հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ առաջապահ զորամասերը, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար, դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ պահպանել լիարժեք վերահսկողություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---