Էրեբունի օդանավակայանում ՄիԳ-29 կործանիչներն ավելի քան 300 օդային ուսումնական մարտ են իրականացրել![]() 11 մայիսի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ավիացիոն բազայի անձնակազմը շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ձմեռային ուսուցման շրջանում օդաչուական կազմն իրականացրել է մոտ 500 թռիչք: Ընդ որում, ՄիԳ-29 կործանիչներն իրականացրել են ավելի քան 300 օդային ուսումնական մարտ, ինչպես անհատական, այնպես էլ` խմբակային պատրաստվածության շրջանակներում: Ավելի քան 150 օդային մարտ անցկացվել է վատ տեսանելիության, 100-ից ոչ պակասը` գիշերն ու վատ եղանակային պայմաններում: Նշենք, որ այս ավիացիոն բազան ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգում մարտական հերթապահություն է իրականացնում 1994թ.-ից` միջկառավարական համաձայնագրի հիման վրա: 1998թ.-ին ավիացիոն բազան զինվել է ՄիԳ 29 կործանիչներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |