Երեւանից թռած ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Բաքվում17 դեկտեմբերի 2005 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Լիցքավորման կաննոների խախտումը երեւանյան օդանավակայանում հանգեցրել է նրան, որ արտերկրյա ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Բաքվում: Դեկտեմբերի 16-ին «Սեսնա-525» ինթնաթիռը, որը պատկանում է գերմանական Silver Birde, մասնավոր ընկերությանը, ստիպված է եղել վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում: AZAL պետական կոնցերնի պետ Արիֆ Մամեդովի խոսքերով, ինքնաթիռը, որը կատարում էր Ֆրանկֆուրտ-Ստամբուլ-Երեւան-Աշխաբադ-Քաբուլ չվերթը, լիցքավորվել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն համապատասխան նորմերը չեն ապահովվել, մասնավորապես, ինքնաթիռի բակերի մեջ լցվել է վառելիքի անհավասար քանակություն: Դա էլ դարձել է վայրէջքի պատճառ: Ինքնաթիռի օդաչուները փորձել են շտկել իրադրությունն օդում, սակայն դա ավելի է բարդեցերել իրավիճակը, քանի որ վառելիքի քանակի տարբերությունը բակերում ավելացել է եւ առաջացել է վթարի սպառնալիք: Բաքվում ինքնաթիռը վերալիցքավորվել է, որից հետո թռել է Բաքվի օդանավակայանից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |