ՔԱԳՎ-ն դեռևս որևէ ավիաընկերությունից հայտ չի ստացել![]() 13 մայիսի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որևէ ավիաընկերությունից հայտ չի ստացել թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: «Մենք դեռևս «Զավրթնոց» օդանավակայանի շահագործման վկայականի տրամադրման հայտ չենք ստացել»,-ասել է ՔԱԳՎ մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը: Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները 2013թ. ապրիլի 1-ից ու սնանկության գործընթաց սկսել: Ուստի, «Արմավիա» ավիաընկերության չեվրթները բաշխվել են մյուս ավիափոխադրողների միջև: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օտարերկրյա ավիափոխադրողներին թույլատրվել է լրացուցիչ չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Ինչպես ասվում է ՔԱԳՎ պաշտոնական կայքում, «հաշվի առնելով այս հանգամանքը ու նաև ավիատոմսերի սակագների հնարավոր բարձրացումը կանխարգելելու նպատակով՝ 2013 թվականի «Ամառ» նավիգացիոն ժամանակաշրջանի համար տրամադրել հավելյալ չվերթներ «Պոլյոտ», «Աէրոֆլոտ», «Ռոսսիա», «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ», «Ուրալյան ավիաուղիներ», «Սիբիր» ավիաընկերություններին: Չվերթները կիրականացվեն Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Նովոսիբիրսկ-Երևան, Երևան-Կիև-Երևան, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան ուղղություններով: Որոշման նպատակն է կանխել ավիատոմսերի գների թանկացումը ազգային ավիափոխադրողի սնանկությունից հետո: Ավիափոխադրումների աշխարհագրությունն առավել ընդլայնելու նպատակով էլ օտարերկրյա ավիափոխադրողներին տրվել է թույլտվություն նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար. դրանք են՝ Երևան-Ուֆա-Երևան, Երևան-Կալինինգրադ-Երևան, Երևան-Բելգորոդ-Երևան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |