ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի նախագահը![]() 13 մայիսի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, այցի նպատակն է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը: ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենան բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների ղեկավարները կհանդիպելն լրագրողներին, իսկ երեկոյան տեղի կունենա պաշտոնական ընթրիք: Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մեծամորի ԱԷԿ, հայ-բելառուսական առևտրի տուն: Բացի այդ, Լուկաշենկոն ներկա կգտնվի Աբովյան քաղաքում նորակառույց Սբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |