Մոսկվայում բողոքում են Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման դեմ19 դեկտեմբերի 2005 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել բողոքի ցույց մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը տեղադրելու դեմ, որը կազմակերպել էր Ապօրինի միգրացիայի դեմ շարժումը: Մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող պուրակում հավաքվել էր մոտ 400 հոգի, հիմնականում երիտասարդներ, որոնցից շատերը ռազմական հագուստով էին, դեմքերը ծածկված դիմակներով: Հանրահավաքի մասնակիցների ձեռքերում էին դրոշներ ԱՄԴՇ-ի հապավումով եւ «Ադրբեջանցիներ, ձեր կուռքերի արձանները դրեք ձեր աուլներում», «Ծախու պաշտոնյանե'ր, հեռացեք», «Մենք դեմ ենք Ալիեւի հուշարձանին», «Բավական է խաթարել Մոսկվայի տեսքը», «Մոսկվան մեր քաղաքն է» կարգախոսներով: Հանրահավաքի մասնակիցների առջեւ ելույթ ունեցան շրջանի դժգոհ բնակիչները, մասնակիցները վանկարկում էին` «Փառք Ռուսաստանին»: Հանրահավաքի կարգապահությանը հետեւում էին չորս ոստիկաններ: Ադրբեջանի նախկին նախագահի բրոնզաձույլ հուշարձանը նախատեսվում էր կանգնեցնել Ռուսաստանի մայրաքաղաքում մինչեւ տարեվերջ` «Բաքու» կինոհամերգային համալիրին հարող պուրակում: Հուշարձանը նվիրաբերվում է քաղաքին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան կողմից:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |