Վ.Օսկանյանը եւ Ռինա Պանդեյը քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները19 դեկտեմբերի 2005 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Ռինա Պանդեյին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նշելով հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակը եւ փոխըմբռնումը միջազգային շատ հարցերի շուրջ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ երկու երկրների համագործակցության զարգացումն ունի առավել լայն հեռանկարներ: Կողմերն անդրադարձ կատարեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, քննարկեցին երկու երկրների գործակցությունը ներդրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, ինչպես նաեւ գյուղատնտեսության, գիտության եւ կրթության ոլորտներում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |