Վազգեն Բադալյան. Խավիեր Գալլոյի հետ մենամարտում Դարչինյանն ընտրել էր ճիշտ տակտիկական պլան![]() 14 մայիսի 2013 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր սանը տպավորիչ հաղթանակ է տարել մեքսիկացի Խավիեր Գալլոյի նկատմամբ: Դարչինյանը մայիսի 11-ին 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի բռնցքամարտիկին: «Այս մենամարտում Վիկը գործում էր արագ ու ընտրել էր ճիշտ տակտիկական պլան: Նա շատ թեթև էր աշխատում ռինգում, և մենամարտը շատ դիտարժան ստացվեց: Միայն 2-րդ ռաունդում նա մի փոքր նվազեցրեց արագությունը, սակայն կարողացավ շատ արագ հավաքվել»,-ասել է Բադալյանը: Ըստ մարզչի, Դարչինյանին հաջողվել է ճիշտ օգտագործել ձեռքերը և խորամանկ հարվածներ հասցնել: Բադալյանը նշել է, որ բռնցքամարտիկն ամբողջ ուժով չէր գործում, սակայն նրա հարվածները ճշգրիտ էին ու տեղին: Այժմ Դարչինյանը կաշխատի մենամարտ անցկացնել առաջին կիսաթեթև քաշում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիկտոր Տերասասի կամ էլ կիսաթեթև քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Աբներ Մարեսի հետ, որին զիջել է 2010 թվականին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |