Արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է. Այսօր Ընտանիքի միջազգային օրն է![]() 15 մայիսի 2013 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այս օրը նշվում է 1993 թվականից՝ ՄԱԿ-նախաձեռնությամբ: Ընտանիքի օրը նշելու ՄԱԿ-ի որոշումը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն բոլոր խնդիրներին, որոնց բախվում են ընտանիքներն այսօր տարբեր երկրներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ երբ խախտվում են մի ընտանիքի իրավունքները, խախտվում են բոլորի իրավունքները: Լինելով հասարակուության գլխավոր ինստիտուտներից մեկը և մարդու սոցիալականացման առաջնային վայրը, ընտանիքը արձագանքում է արտաքին աշխարհի և ժամանակի փոփոխություններին՝ պատասխանելով հասարակական պահանջմունքներին իրեն հատուկ ձևով: Ընտանիքը եղել և մնում է մարդկային հարստությունների՝ ազգային ավանդույթների, մշակույթի հիմնական պահպանող գործոններից մեկը: Ընտանիքի շնորհիվ է ամրանում պետությունը: Ընտանիքից է սկսվում կյանքը և այստեղ է մարդը ձևավավորվում որպես քաղաքացի: Արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |