Ռուս եւ թուրք դիվանագետները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Անկարայում կայացել է ռուս-թուրքական Բարձր մակարդակի համատեղ աշխատանքային խմբի հերթական` վեցերորդ նիստը: Խումբը ստեղծվել է «Եվրասիայում Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքական Հանրապետության միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ծրագրի» համաձայն, որը երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են դեռեւս 2001 թվականին: Նիստի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները` ներառյալ մերձավորարեւելյան կարգավորումը եւ Իրաքում տիրող իրավիճակը, իրադրությունը Սեւծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Բարձր մակարդակի համատեղ աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում 2006 թվականին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---