Լիբանանի նախագահը պարգեւատրել է Հայաստանի դեսպանին «Գրանդ Օֆիսեր» շքանշանով21 դեկտեմբերի 2005 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Լիբանանի նախագահ գեներալ Էմիլ Լահուդն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանին` երկրում առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Լիբանանի նախագահը եւ Լիբանանում Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ: Բարձր գնահատվեց Լիբանանի կառուցման ու զարգացման գործում լիբանանահայ համայնքի նվիրաբերած ջանքերը: Ա.Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ չնայած Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումների վտանգավոր միտումներին, այդ երկրում շուտափույթ կերպով հնարավոր կլինի վերականգնել կայունությունն ու ապահովել հստակ զարգացմանն ու բարեկեցությանը տանող ուղին: Կողմերն իրենց համոզմունքը հայտնեցին, որ բազմաթիվ ընդհանուր գծեր ունեցող Լիբանանի ու հայ ժողովրդի դարավոր կապերի պահպանման ու ամրապնդման ուղղությամբ երկու երկների ղեկավարության բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամուր կամուրջներ են հանդիսանում մեր երկկողմ հարաբերություններում: Էմիլ Լահուդը շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանին` իր պաշտոնավարության տարիներին մատուցած ծառայությունների համար եւ վերջինիս պարգեւատրեց դիվանագետներին տրվող Լիբանանի բարձրագույն` «Գրանդ Օֆիսեր» շքանշանով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |