Գերմանական «Կլաս»-ը կարող է գյուղտեխնիկա իրացնել Հայաստանում![]() 15 մայիսի 2013 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության Արևելյան Հանձնաժողովի պատվիրակության անդամներ «ԿԼԱՍ» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային փոխտնօրեն Ռայներ Թաուշերին, Գերմանական Բիզնես Ասոցիացիայի տնօրեն Պատրիկ Յունգին և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան քարտուղար Կոնստատնտին Ցելենտին, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը: «Կլաս»-ը գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ Եվրոպայում հայտնի 100-ամյա ընկերություն է , և հյուրերի կողմից այցելության նպատակը վերջինիս արտադրանքը Հայաստանում իրացնելու հնարավորության ուսումնասիրությունն էր: Նրանք նշեցին , որ ԱՊՀ տարածքում արդեն որոշակի հետաքրքրություն կա իրենց արտադրանքի նկատմամբ , և այս առումով իրենք կցանկանային համագործակցել նաև Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում էր նաև համագործակցությունը բուհական հաստատությունների հետ` գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման հարցերում օժանդակելու նկատառումներով: Հյուրերի խնդրանքով համառոտ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացումն այսօր խիստ արդիական է Հայաստանում, այս ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, ուստի «Կլաս»-ի առաջարկը նույնպես հետաքրքիր է: «Այն կուսումնասիրվի և ձեռքբերման ու ներկրման ընդունելի պայմանների պարագայում հնարավոր կլինի սկիզբ դնել նոր համագործակցության»,- նշեց նախարարը, առաջարկելով սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ընկերության արտադրանքի մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |