ՕԵԿ-ը կառավարության ծրագրին առնչվող դիտողություններն և առաջարկներ ունի![]() 15 մայիսի 2013 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: Քննարկումների արդյունքներով պայմանավորված` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, Կառավարություն կներկայացնի ծրագրի հետ կապված իր դիտողություններն ու առաջարկությունները: Քաղաքական խորհուրդը քննարկել է նաև «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր, նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |