Արթուր Գրիգորյանը նշանակվել է Արցախի նախագահի առաջին օգնական![]() 16 մայիսի 2013 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Արթուր Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնական նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լիլիթ Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |