Յու.Բալուեւսկի. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանին եւ Ադրբեջանին բաժին է հասել գրեթե հավասար քանակությամբ սպառազինություն22 դեկտեմբերի 2005 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի մատակարարում Հայաստանին սպառազինություններ, «որոնք կարող են նպաստել արեւելյան ուղղությամբ վերջինիս ռազմավարական խնդիրների լուծմանը»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Խորհրդային տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում տեղակայված էին գրեթե հավասար քանակությամբ զորքեր: ԽՍՀՄ փլուզումից հետո գործնականում բոլոր սպառազինությունները մնացին այդ պետությունների տարածքում: Այդ պատճառով ասել, որ կողմերից մեկը զինված է մինչեւ ատամները, իսկ երկրորդը` շատ ավելի թույլ է, այդքան էլ կոռեկտ չէ: Երկու երկրներին էլ բաժին է հասել գրեթե հավասար քանակությամբ սպառազինություն: Իրոք, Հայաստանը անդամակցում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը, հանդիսանում է Ռուսաստանի հիմնական դաշնակիցը հարավկովկասյան տարածաշրջանում, սակայն Ռուսաստանն այսօր չի զինում Հայաստանին սպառազինություններով, որոնք կարող են նպաստել արեւելյան ուղղությամբ իր ռազմավարական խնդիրների լուծմանը», - հայտարարել է Յուրի Բալուեւսկին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |