Երևանյան շախմատի ԵԱ-2014-ի մրցանակային ֆոնդը կկազմի 200 հազար եվրո![]() 16 մայիսի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանիլովը հայտնել է, որ Եվրոպայի հաջորդ առաջնության մրցանակային ֆոնդը կազմելու է 200 հազար եվրո: Այս գումարը երկու անգամ գերազանցում է առկա մրցանակային ֆոնդը: Առաջնությունը կանցնի 2014թ. Երևանում: Սակայն Դանիլովը չի ողջունում ՖԻԴԵ-ի որոշումը՝ ֆոնդի նվազագույն շեմ սահմանել 150 հազար եվրոյի չափով: «Մենք դեմ ենք ՖԻԴԵ-ի որոշմանը՝ Եվրոպայում ճգնաժամ է: Ասենք Երևանում կայանալիք առաջնության մրցանակային ֆոնդը 200 հազար եվրո է: Այո, մենք ջանացինք, բայց մեզ վրա չի կարելի ճնշում գործադրել: Եթե նվազագույն շեմը 150 հազար եվրո սահմանենք, ոչ ոք մրցաշարի անցկացման հայտ չի ներկայացնի»,-Դանիլովի խոսքերը մեջբերում է chess-news.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |