Լիբանանի Քասլիկի համալսարանում կազմակերպվել է Հայկական մշակութային օր![]() 16 մայիսի 2013 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Քասլիկի համալսարանի հայ ուսանողների նախաձեռնությամբ Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց հայկական մշակութային օր: Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դակեսյանը, Քասլիկի համալսարանի ուսանողների հարցերով բաժնի փոխտնօրեն Խալիլ Աբուդը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ արվեստին: Անդրանիկ Դակեսյանը խոսեց լիբանանահայության եւ նրանց դերի մասին հայ-լիբանանյան պատմական առնչությունների շառավիղում: Համալսարանի տարածքում կազմակերպվեցին ցուցահանդեսներ՝ հայ ոսկերիչների, գորգագործների եւ արհեստավորների մասնակցությամբ: Ձեռնարկին ներկա էին համալսարանի տնօրինությունն ու ուսանողները, ինչպես նաեւ Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանի 11-րդ եւ Համազգայինի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան Ճեմարանի 10-րդ դասարանների աշակերտները: Քասլիկի համալսարանը հիմնադրվել է 1950 թվականին: Համալսարանի 11 ֆակուլտետներում ուսանում են աստվածաբանություն, փիլիսոփայություն, բիզնես, գյուղատնտեսություն, բժշկական եւ ինժեներական գիտություններ, իրավաբանություն, երաժշտություն, գեղանկարչություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |