Ռուսական ռազմակայան. Երեւանն ու Մոսկվան քննարկել են ֆինանսական հարցերը23 դեկտեմբերի 2005 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է Հայաստանի տարածքում գործող ռուսական ռազմակայանի տեղակայման համար հողատարածքի եւ անշարժ գույքի փոխանցման գծով միջպետական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Նիստի արդյունքում ռուսական եւ հայկական կողմերը ստորագրեցին Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված Հայաստանի պաշտպանության նախարարության ծախսերի մարման եւ հաշվառման կարգի մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված ծախսերի հաշվառման կարգի մշակման վերաբերյալ աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը, ինչպես նաեւ Ռուսական ռազմակայանի տեղակայման համար հողատարածքի եւ անշարժ գույքի փոխանցման գծով միջպետական հանձնաժողովի հինգերորդ նիստի արձանագրությունը: Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք այս արձանագրությունները դիտարկել այն համատեքստում, որ Ռուսաստանը չի զիջում իր դիրքերը տարածաշրջանում եւ հենվում է` «դնում է», մասնավորապես, Հայաստանի վրա, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդատու-դեսպանորդ Իգոր Գռոմիկոն հայտարարեց. «Ռուսաստանը նման բան չի անում, դրույքներն արվում են խաղատանը: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կան պատմական եւ բարեկամական կապեր: Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում եւ պատրաստվում է զարգացնել տնտեսական, քաղաքական եւ հումանիտար հարաբերությունները տարածաշրջանի երկրների, այդ թվում, Հայաստանի հետ»: Այն հարցին, թե հնարավոր է արդյոք հայկական կողմից իր տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման համար վարձակալման վարձի ավելացումը, հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի սակագների բարձրացումը, հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը հայտարարել է, թե երկրների միջեւ կնքված է համապատասխան համաձայնագիր: «Մենք ղեկավարվելու ենք այդ համաձայնագրով եւ ելնում ենք նրանից, որ Հայաստանին այդ ռազմակայանը պետք է»: Իր հերթին, Իգոր Գռոմիկոն ասել է, թե «քանի դեռ այս կայանի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորում եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը, այն այստեղ կմնա»: Անդրադառնալով հայկական կողմի ֆինանսական ծախսերին` Մ.Հարությունյանը նշել է, որ ֆինանսավորումը իրականացվում է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է կոմունալ ծառայությունների ապահովման համար: «Այս ամենը հենց այնպես չի արվում, Հայաստանը գումար է հատկացնում, իսկ Ռուսաստանը մեկ այլ բան»,-նշել է նա: Ընդհանուր առմամբ, կողմերի գնահատմամբ, միջպետական հանձնաժողովի 5-րդ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում եւ առանձնակի հակասություններ չեն եղել: Ինչպես նշել է Գռոմիկոն, այս հանձնաժողովը ներդաշնակորեն ամփոփում է Հայաստանում Ռուսաստանի տարվա եզրափակիչ ակորդը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |