Եթե Օ.Փամուկը պարզաբաներ իր խոսքերը, ամեն ինչ այլ կերպ կլիներ, հայտարարում են Թուրքիայում23 դեկտեմբերի 2005 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը հերքել է այն տեղեկությունները, թե կառավարության ներսում երկրի քրեական օրենսգրքի վիճահարույց 301 հոդվածի շուրջ վեճեր են ծագել: Այս մասին խոսակցություններն ի հայտ եկան Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկի այն հայտարարությունից հետո, թե թուրքական ազգը վարկաբեկելու համար քրեական պատիժ սահմանող հոդվածը մոտ ապագայում օրենսգրքից չի կարող հանվել կամ փոփոխության ենթարկվել: Ջ.Չիչեկը, անդրադառնալով Օրհան Փամուկի դատավարությանը, ասել էր. - «Եթե նա հետագայում հստակեցներ իր հայտարարությունը, այս ամենը տեղի չէր ունենա: Եթե նա ասեր, որ այլ բան նկատի ուներ, կամ էլ թարգմանությունն էր սխալ, դա շատ ավելի լավ կլիներ»: Հիշեցնենք, որ խոսքը Փամուկի`անցած փետրվարին շվեյցարական «Տագես Անցայգերին» տված հարցազրույցի մասին է, որի ընթացքում աշխարհահռչակ գրողը խոսել էր Թուրքիայում սպանված մեկ միլիոն հայերի եւ 30 հազար քրդերի մասին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |