ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացրել են Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ![]() 17 մայիսի 2013 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս շարունակում է իր պաշտոնական այցն ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների կոնգրեսականները բանաձև են ներկայացնում, որտեղ կոչ են անում ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հենվելով Թուրքական Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ու նրա հետևանքների ճանաչման վրա: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության ու արդարության ակտի ներկայացումը: Այս երկկուսակցական նախաձեռնությունը հորդորում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վկայում է նոր մոտեցումների մասին հայ-թուրքական հարաբերություններին: Ամերիկայի ազգային շահերը պահանջում են վերջ դնել թուրքական ուրացման քաղաքականությանը հանուն ճշմարտության ու արդարության և միջազգային բանաձև ընդունել այդ ոճրագործության վերաբերյալ»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նոր բանաձևը հիմնված է ԱՄՆ 1951թ. մայիսի 28-ի կառավարության գրավոր հայտարարության վրա Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման մասին, նախագահ Ռեյգանի 1981թ. ապրիլի 22-ի հայտարարության, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 1975 և 1984թթ. բանաձևերի վրա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |