Ընտրություններից հետո. Ընդդիմադիր դաշտի կորուստներն ու անելիքները![]() 17 մայիսի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունը նոր ֆորմատի փնտրտուքի մեջ է և չի բացառվում, որ ընդդիմադիր դաշտում միավորումներ լինեն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նկատեց, որ ընդդիմությունն անհրաժեշտություն ունի վերաիմաստավորելու իր դերակատարությունը: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ կարծում է, որ ընդդիմությունն անկում է ապրում, որովհետև նրանք ճիշտ քաղաքականություն չվարեցին: «Նախագահական ընտրություններին չմասնակցելը լուրջ ազդեցություն ունեցավ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձայների վրա: Այժմ ընդդիմությունը չի կարող միավորվել, բայց եթե միավորվեն էլ ոչինչ անել չեն կարող»,- մեկ այլ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը: Անդրադառնալով ԲՀԿ-ին, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ այն ընդդիմադիր է, բայց նա ունի իր հետաքրքրությունները. «ԲՀԿ-ն մշտապես մրցակցել է ՀՀԿ-ի հետ, դա ակնհայտ է»: Խոսրով Հարությունյանն էլ անդրադարձավ ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: «Ծառուկյանի այն թեզը, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, ես գնահատում եմ այսպես` ԲՀԿ-ն չի դառնալու հայհոյող, անընդհատ դժգոհող կուսակցություն: Դա, սակայն, նաև չի նշանակում լինել իշխանության մեջ, այլ ունենալ հանրային կյանքը կազմակերպելու սեփական մոտեցումները»,- ասաց պատգամավորրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |