ԼՂՀ ԱԳ նախարար` Աբխազիայում. Ինքնորոշման իրավունքի իրականացումը միջազգային վեճերի լուծման ամենաօպտիմալ միջոցն է![]() 17 մայիսի 2013 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում է Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել այսօր կայացած հանդիսավոր նիստին՝ շնորհավորելով աբխազ գործընկերներին հոբելյանի կապակցությամբ և նշելով, որ Արցախում ուշադիր հետևում են Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին և ուրախանում են նրա հաջողություններով: «Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ապացուցում են, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը շարունակում է մնալ միջազգային վեճերի լուծման ամենաօպտիմալ միջոցը»,- ընդգծել է Կարեն Միրզոյանը: Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետագա փոխգործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարների նիստ, որում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Այցի ընթացքում կայացել է նաև արցախյան պատվիրակության հանդիպումը Աբխազիայի հայկական համայքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |