Վ.Օսկանյանը հուսով է, որ ռուսական գազի սակագների խնդիրը լավագույն լուծումը կստանա

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կասկածելի է համարում, որ Հայաստան առաքվող ռուսական գազի սակագների բարձրացման մասին որոշումը պայմանավորված է միայն տնտեսական հաշվարկներով: Այդ մասին Վ.Օսկանյանը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ բանակցությունները կհանգեցնեն օպտիմալ մի որոշման, որը չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին: Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, չի կարելի թույլ տալ, որպեսզի «Ռուսաստանի նման գործողությունները բացասական քաղաքական ազդեցություն ունենան Հայաստանի եւ Հայաստանում եւ տարածաշրջանում Ռուսաստանի դերի վրա»:
 Ուշագրավ
---