Իլինոյսում տեղի է ունեցել գիտաժողով Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության վերաբերյալ

Իլինոյսում տեղի է ունեցել գիտաժողով Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Իլինոյսի նահանգում տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանություններին: Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից: Կազմակերպիչն են Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ցեղասպանությունների ուսումնասիրման ասորական կենտրոնը, «Փոքր Ասիան ու Պոնտոսի հույները» հետազոտական կենտրոնն: Այն տեղի է ունեցել Հոլոքոսթի թանգարանում: Ուղերձով մասնակիցներին է դիմել ANCA Քեն Խաչիկյանը:

Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են Զորյանի ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանը, Ֆլորիդայի Հոլոքոսթի ու Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Փոլ Բարթրոփը,, դոկտոր Ստավրոս Ստավրիդիսը Ավստրալիայից, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիուտի աշխատակից Անահիտ Խոսրոևան և Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ինչպես նաև թանգարանի աշխատակից Գևորգ Վարդանյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---