Օրյոլում նշել են հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը

PanARMENIAN.Net - Օրյոլում տեղի է ունեցել հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված տոնական համերգ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայկական երիտասարդական կազմակերպության կազմակերպած միջոցառմանը ներկա են գտնվել մարզի վարչակազմի եւ մի շարք ազգամշակութային եւ երիտասարդական միավորումների ներկայացուցիչներ: Սբ.Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծման պատմության մասին թատերականացված ներկայացմանը հաջորդեցին` հայոց լեզվի եւ գրերի մասին հանրահայտ մարդկանց արտահայտությունները ասմունքողների կատարմամբ, գրական-երաժշտական կոմպոզիցիան հայերեն լեզվով փոքրիկների կատարմամբ, ինչպես նաեւ ազգային երգերի եւ պարերի համերգը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---