Եթովպիպայում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին27 դեկտեմբերի 2005 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Եթովպիայում Հայաստանի դեսպան (նստավայրը Կահիրե) Ռուբեն Կարապետյանը իր հավատարմագրերը հանձնեց այդ երկրի նախագահ Գիրմա Վոլդե-Գիորգիսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում դեսպան Ռ. Կարապետյանը Եթովպիայի նախագահին ներկայացրեց հայկական կողմի տեսակետները երկու պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում հետագա համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: Երկուստեք շեշտվեց առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ-եթովպիական պատմական առնչություններին ու երկրում հայ համայնքի ներկայությանը վերաբերող հարցերին: Եթովպիա կատարած այցի շրջանակներում դեսպան Ռ. Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Եթովպիայի խորհրդարանի նախագահի, արտաքին գործերի պետնախարարի, կրթության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաեւ Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |