Իսրայելի հայերի «Արարատ» միության ամենամեծ նվաճումը երեկոյան դպրոցի բացումն է

Իսրայելի հայերի «Արարատ» միության ամենամեծ նվաճումը երեկոյան դպրոցի բացումն է

PanARMENIAN.Net - Իսրայելի հայերի «Արարատ» միության ամենամեծ նվաճումը երեկոյան դպրոցի բացումն է: Դա այն բանի գրավականն է, որ մեր երեխաները չեն մոռանա իրենց մշակույթն ու մայրենին, որպեսզի, չկորցնեն հոգևոր կապը Հայրենիքի հետ»,- PanARMENIAN.Net ին է հայտարարել Իսրայելի հայերի «Արարատ» միության մամլո կցորդ Մենդել Կորսունսկին: Ըստ նրա, համայնքի անդամ Քնարիկ Գևորգյանը կարողացավ կյանքի կոչել այդ գաղափարը և շատերին հույս տալ, որպեսզի երեխաները չմոռանան իրենց արմատները: Իր ավանդն ունեցավ նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը, որը զգալի աջակցություն ցուցաբերեց Իսրայելի հայերի միությանը ուսումնական ծրագրերով ու դասագրքերով:

«Մենք հաճախ ենք հավաքում մեր երեխաներին տարբեր միջոցառումների, գնում ենք նրանց հետ Երուսաղեմի հայկական թաղամաս, զրուցում ենք ՀԱԵ սպասավորների հետ»,-ասաց նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---