Վարչապետն ու Էներգետիկայի նախարարն ընդգծում են. ՀՀ-ն չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից![]() 20 մայիսի 2013 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: Այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին, թե ինչո՞ւ է կառավարության գործունեության ծրագրից դուրս մնացել ատոմակայանի կառուցման մասին դրույթը: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ատոմակայանի կառուցումից չեն հրաժարվել, պարզապես գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է: «Նոր ատոմակայանը պետք է կառուցվի այն ժամանակ, երբ վերջնականապես շահագործումից կհանվի գործող ատոմակայանը: Երբ պարզ կլինի, թե որքան է հնարավոր երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը, կկողմնորոշվենք, թե երբ կառուցենք նորը: Նիստի ընդմիջմանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ևս լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից, իսկ այժմ բանակցություններ են գնում գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու շուրջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |