Կյանքից հեռացել է ամերիկյան ռոքի լեգենդ Ռեյ Մանզարեկը

Կյանքից հեռացել է ամերիկյան ռոքի լեգենդ  Ռեյ Մանզարեկը

PanARMENIAN.Net - 74 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան ռոքի լեգենդ The Doors խմբի անդամ Ռեյ Մանզարեկը: Մանզարեկի մահվան մասին լուրը հրապարակվել է խմբի ֆեյսբուքյան էջում:

Ինչպես տեղեկացրել են ռոք լեգենդի մտերիմները նա երկար ժամանակ է՝ տառապում էր լեղածորանի քաղցկեղով: Մանզարեկը ռոքի պատմության մեջ հայտնի է իր էքպերիմենտներով:

Նա The Doors խմբի հիմնադիրներից է: Խումբն ստեղծվել է 1965 թվականին: Մանզարեկը նաև ֆիլմում է նկարահանվել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---