Գեղարդ Մուսասին մտադիր է հանդես գալ միջին քաշային կարգում![]() 21 մայիսի 2013 - 11:54 AMT PanARMENIAN.Net - UFC մարտիկ Գեղարդ Մուսասին, որը հանդես է գալիս կիսածանր քաշային կարգում, խոստովանել է, որ միջին քաշային կարգն ավելի հարմար է իր մարմնի կառուցվածքի համար: «Ես կարծում եմ, որ միջին քաշային կարգում ես քիչ առավելություն կտամ մրցակցին»,-Մուսասիի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: Գնահատելով միջին քաշային կարգն ընդհանուր առմամբ՝ Մուսասին չի տեսնում այնտեղ որևէ մեկին, որի հետ մենամարտը դժվարություն կարող է առաջացնել իր համար: «Միջին քաշային կարգում չկա ոչ ոք, ում ես կարող եմ պարտվել, կամ ում հետ մենամարտը ծանր կարող է լինել: Ես կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի»,-հավելել է մարզիկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |