Ջոն Քերին սկսում է հերթական մերձավորարևելյան շրջագայությունը![]() 21 մայիսի 2013 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սկսում է հերթական մերձավորարևելյան շրջագայությունը: Նա մեկնում է Օման մասնակցելու համար ամերիկյան սպառազինական Raytheon Co ընկերության հետ 2,1 մլրդ դոլարի պայմանագրի կնքմանը, ինչպես նաև Սիրիայի ու Իրանի վերաբերյալ խորհրդակցություններին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետաքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: Քերին կայցելի նաև Հորդանան, որտեղ կմասնակցի բանակցություններին սիրիական հակամարտության շուրջ: Երուսաղեմում և Ռամալլահում նա կքննարկի իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման հարցը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |