Կառավարության ծրագիր. Ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունը լսում է և հետևություններ կանի![]() 22 մայիսի 2013 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը պետք է արդյունավետ աշխատի, անհնարին ոչինչ գոյություն չունի, կարծում է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ կառավարության գործունեության ծրագրի մեջ գրված են այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև: «Ծրագրի խոցելիությունը նրանում է, որ բացակայում են մեխանիզմները: Երկրում կա արտագաղթ, աշխատատեղերի պակաս, և այս խնդիրների լուծումը շատ կարևոր է, իսկ ընդդիմությունը շատ լավ է անում, որ այդքան քննադատում է»,- ասաց Վարդան Բոստանջյանը: Ասուլիսին ներկա էր նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով հայտարարեց, որ կառավարության ծրագիրը համապարփակ է, և չի կարծում, որ ծրագրում բոլոր գործիքներն ու մեխանիզմները պետք է նշված լինեն: «Ընդդիմությունն, իհարկե, ճիշտ է անում, որ քննադատում է, իսկ իշխանությունը լսում է և հետևություններ կանի»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: Ավելացնենք, որ երկուշաբթի մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում կառավարությունը ներկայացրել է իր գործունեության ծրագիրը, որի բուռն քննարկումը խորհրդարանում դեռ շարունակվում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |