Թռչնագրիպ. FAO-ն կոչ է արել Թուրքիային սահմանակից պետություններին զգոն լինել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-֊ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) այսօր կոչ է արել Թուրքիային սահմանակից պետություններին` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրաքին, Իրանին եւ Սիրիային, զգոն լինել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել թռչնագրիպի տարածումը կանխելու համար: «Թռչնային գրիպի վիրուսը կարող է համաճարակ առաջացնել Թուրքիայում», - զգուշացրել է կազմակերպությունը: Գերմանական DPA գործակալության վկայությամբ, Թուրքիայում 13 մարդ է վարակվել թռչնագրիպով: Հայաստանի պաշտոնյաները պնդում են, թե Հայաստանում թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել: Վրաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի հետ սահմանը կփակվի:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---