Մոսկվայում բացվել է եվրոպական անվտանգության գծով խորհրդաժողովը

Մոսկվայում բացվել է եվրոպական անվտանգության գծով խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Մոսկվայում մայիսի 23-ին իր աշխատանքը սկսեց ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Եվրոպական անվտանգության ռազմական ու քաղաքական ասպեկտները» թեմայով միջազգային խորհրդաժողովը: Նախօրեին մասնակցության նպատակով Մոսկվա մեկնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Խորհրդաժողովի նպատակն է առկա խնդիրների բաց քննարկումն ու առաջարկությունների ձևակերպումը փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում:

Միջոցառմանը կմասնակցեն մոտ 300 մարդ, հրավիրված են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ԱՊՀ ու ՀԱՊԿ պետությունների ՊՆ ղեկավարները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---