Թուրք պատմաբանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին զայրույթի փոթորիկ է առաջացրել որոշ թուրքական կազմակերպությունների շրջանում

PanARMENIAN.Net - «Հորիզոն» շաբաթաթերթի 2005 թ. դեկտեմբերի բացառիկ համարում տպագրվել էր հարցազրույց ամերիկաբնակ թուրք պատմաբան, Միչիգանի համալսարանի դասախոս տիկին Ֆաթմա Մուք Գոջեքի հետ: Հարցազրույցում Գոջեքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության, այդ հարցում Թուրքիայի կառավարության վարած ուրացման քաղաքականության, թուրք-հայկական երկխոսության հարցերին, Ստամբուլի գիտաժողովին, Հայոց ցեղասպանության նկատմամբ թուրքական սփյուռքի դիրքորոշմանը եւ այլն: Գոջեքի վերլուծումներն ու կարծիքները զայրույթի փոթորիկ են առաջացրել որոշ թուրքական կազմակերպությունների եւ անձանց շրջանում: Ոմանք նույնիսկ նրան անվանել են «ՀՅ Դաշնակցության գործակալ եւ թուրք ժողովրդի թշնամի»: Ֆաթմա Մուք Գոջեքն իրեն ուղղված էլեկտրոնային զրպարտչական նամակների հեղինակներին պատասխանել է. «Մենք ունենք մի շարք գիտնականներ եւ անհատներ, ովքեր վայելում են թուրքական հատուկ ծառայությունների հովանավորությունը, որոնց նպատակն է զրպարտել ու վարկաբեկել այն պարկեշտ գիտնականներին, ովքեր արդարացիորեն ցանկանում են երկխոսության թեմա դարձնել Հայկական հարցը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---