Իսլամիստները Հալեպում առևանգել են հայազգի Միքայելյանին ու դատապարտել ազատազրկման

Իսլամիստները Հալեպում առևանգել են հայազգի Միքայելյանին ու դատապարտել ազատազրկման

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգել են Հալեպի հայ համայնքի անդամ, Հայ ընդհանուր բարեգործական միության տեղական մարմնի ղեկավար Հակոբ Միքայելյանին: Գրոհայինները կանգնեցրել են ավտոբուսը և ստիպել են դուրս գալ միայն հայազգի Հակոբ Միքայելյանին, մյուսները շարունակել են իրենց ճանապարհը: Հակոբ Միքայելյանը հայոց լեզվի ուսուցիչ է, նա գրում է պատմվածքներ ու վեպեր:

Ինչպես գրում է Ստամբուլի «Ակոս» թերթը, Հակոբ Միքայելյանը ողջ է, նրա հետ կապ է հաստատվել հեռախոսով: Ինչպես հայտնել են նրա հարազատները, Միքայելյանը կանգնել է զինդատարանի առջև և դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման Ասադին հավատարմության համար և Սիրիայի նախագահին աջակցության ցույցին մասնակցելու համար: Թերթը գրում է, որ 70-ամյա Հակոբ Միքայելյանը խնդիրներ ունի առողջական:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---