ԱԺ-ի դիմաց այս պահին սպառողները գազի սակագնի բարձրացման դեմ ակցիա են անում![]() ![]() PanARMENIAN.Net - Ազգային ժողովի շենքի մոտ այս պահին հավաքված են գազի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիները: Նրանցից շատերը Ազգային ժողովում մեկնարկելիք նիստը օրենքից դուրս են համարում, քանի որ նիստին ներկա չեն սպառողները: Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկումը կազմակերպվել է հանրությունից գաղտնի, բայց իշխանությունները պարտավոր էին նման քննարկումը կազմակերպել սպառողների մասնակցությամբ: «Սա միակ ապօրինությունը չէ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը ինչ-որ ասուլիսի ժամանակ թվեր է հնչեցնում, մինչդեռ դրա իրավունքը չուներ: Հանձնաժողովը սպառողների և ընկերությունների միջև հարաբերությունները կարգավորելու համար է: Փաստ է, որ այն այսօր իր գործառույթը չի կատարում: Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի հրաժարականը»,- ասաց Գրիգորյանը: Նշենք, որ այս անգամ ևս ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված են «ՀայՌուսգազարդ+ՀՀԿ= գենոցիդ», «Գազի գինը բարձրացնում եք, հարկերը չենք վճարի» գրություններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |