Բակո Սահակյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն![]() 23 մայիսի 2013 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2008թ.-ից հաշմանդամության կարգերի սահմանման ու հստակեցման ոլորտում թույլ տրված խախտումների վերացման ուղղությամբ իրականացվել է ծավալուն և քրտնաջան աշխատանք: Նա ընդգծել է, որ այս գործընթացի հանդեպ պահանջները եղել և մնում են հստակ, այն է՝ մաքսիմալ օբյեկտիվություն ու թափանցիկություն, ընդգծված հարգալից վերաբերմունք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ՝ հավելելով, որ հաշմանդամության կարգի վերանայման խնդրանքով յուրաքանչյուր դիմում պետք է ընթացքավորվի, մանրամասնորեն քննարկվի եւ պատասխան տրվի դիմումատուին: Նա անհրաժեշտ է համարել գործընթացին մասնակից դարձնել հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, «Արցախի ազատամարտիկների միության» և Արցախի գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |