Հունվարի 18-ին Իրաք կմեկնի հայ խաղաղապահների երրորդ հերթափոխը13 հունվարի 2006 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Իրաք կմեկնի հայ խաղաղապահների երրորդ հերթափոխը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: 46-հոգանոց խմբի կազմում կլինեն մեկ հրամանատար, լեհական դիվիզիայի շտաբին կից մեկ սպա, վաշտի հրամանատար, 30 վարորդ, 10 սակրավոր եւ 3 բժիշկ: Հայաստանի ներկայացուցիչներն Իրաքում ծառայում են լեհական խաղաղապահ դիվիզիայի կազմում: Հայկական խաղաղարար զորախմբի տեղակայման, թիկունքային, հաղորդակցային, տեխնիկական եւ բժշկական ապահովումը իրականցնում է ԱՄՆ կառավարությունը: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը Իրաք էր մեկնել հուլիսի 13-ին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |