«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը մեկնարկել է![]() 24 մայիսի 2013 - 21:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 23-ից hունիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում կիրա¬կանացվի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ իրականացվում է 2012 թվականից՝ յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում: Իր ամենամյա ուղերձում նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, կարևորել է գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրն այս ասպարեզում մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրա¬կանացվող ծրագրերի յուրահատուկ ստուգատես է», - նշել է նա: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Ծրագիրը մեկնարկել է մայիսի 23-ին՝ «Ասմունքի հանրապետական ամենամյա փառատոնի» եզրափակիչ փուլով: Ծրագրի հանդիսավոր փակումը տեղի կունենա հունիսի 1-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգով և մրցանակաբաշխությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |