Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը դադարեցված է![]() 26 մայիսի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը, որը խոստացել էին վերսկսել մայիսին, այդպես էլ չկայացավ։ Հակասական տեղեկություններ են ստացվում, համաձայն որոնց աշխատանքների շարունակման հետ կապված որոշ խնդիրներ կան, որոնք պետք է ավարտվեն 2014 թ․-ի վերջին, գրում է contact.az-ը։ Նախագծի թանկացումը նշված է նաև թուրքական կողմի ճանապարհի հատվածում, ինչը ընդդիմության շարքերում հորդոր է առաջացրել։ Երկաթուղու սահմանների երկու կողմում նախագծի թանկացումը կապում են տեղանքի բարդ ռելիեֆի հետ, ասես նախագծման ժամանակ դրա մասին ոչինչ հայտնի չէր։ Թուրքական Rayhaber պորտալի փոխանցմամբ, Թուրքիայի ընդդիմադիր հանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օգյուտը հայտարարել է, որ 2013 թ․-ին երկաթուղու շինարարության վերսկսման նախագիծը տապալվեց ու իրականում կասկածելի է դառնում, որ անգամ 2014-2015 թթ․ այն իրական կդառնա։ Ի դեպ, նախագծի տատանումը սկսվեց 2012 թ․-ի վերջին, երբ Վրասնատում իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիան։ Նոր կառավարությունը կասկածի տակ դրեց նախագծի եռակի թանկացումը՝ 220 մլն դոլարից մինչև 775 դոլար։ Այդ հարցը նախորդ տարվա վերջին վարչապետ Իվանիշվիլիի ու նախագահ Իլհամ Ալիևի քննարկման առարկան էր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |