Նալբանդյանը և Լավրովը քննարկել են Կովկասում անվտանգության պահպանմանը վերաբերող հարցեր![]() 27 մայիսի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր, Բիշքեքում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութունից: Բարեկամական և կառուցողական մթնոլորտում ընթացած զրույցի ժամանակ նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգում արդի խնդիրներ, նաև կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը վերաբերող հարցեր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |