Ժան Կլոդ Մինյոն. 2013 թվականը կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար![]() 27 մայիսի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «2013թ. կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար»,-հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: Ինչպես նշել է ԱՊԱ-ն, անդրադառնալով Ադրբեջանի առաջիկա նախագահությանը ԵԽ նախարարների կոմիտեում, Մինյոնը նշել է, որ ԵԽԽՎ-ն բոլոր հնարավորություններն ունի հաշտեցնելու համար երկու կողմերին: «Մեզ թվում է, որ 2013թ. կարող է բեկումնային դառնալ: Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր ձեռնարկելու հնարավորություն են ստանում: Հայաստանն ու Ադրբեջանը նախագահելու են ԵԽ Նախարարների կոմիտեում, որի ստեղծման հիմնական նպատակներից մեկը հակամարտությունների կանխումն էր, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը: Այդ առումով, Հայաստանն ու Ադրբեջանը շանս են ստանում: Նրանք պետք է օգտվեն այդ շանսից, գնահատեն այդ պատմական պահն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն այդ հակամարտության լուծման համար»,-հայտարարել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |