Հայ հրաձիգները Մյունխենում մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայ հրաձիգները Մյունխենում մասնակցում են  աշխարհի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Մյունխեն քաղաքում հայ հրաձիգները մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկությանը: Օդամղիչ հրացան 10 մ վարժության տղամարդկանց պայքարին մասնակցել է 123 մարզիկ:

Հրաչ Բաբայանը 620,1 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 46-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 613 միավորով‘ 93-րդը:

Կանանց առաջնությանը ելույթ են ունեցել 126 մարզուհիներ: Իրինա Աղաջանյանը 410,8 միավորով զբաղեցրել է 57-րդ տեղը, իսկ Սվետլանա Տիգրանյանը 401,8 միավորով‘ 113-րդը:

Մայիսի 27-ին հայ հրաձիգները կմասնակցեն փոքր տրամաչափի հրացան 50մ վարժությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---