Իրանի ԱԳՆ. Անկարայի քաղաքականությունը Սիրիայի հարցում ձախողվել է

Իրանի ԱԳՆ. Անկարայի քաղաքականությունը Սիրիայի հարցում ձախողվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը վկայում է Սիրիայի հարցում Անկարայի քաղաքականության ձախողման մասին, հայտարարել են Իրանի ԱԳՆ-ում:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Այն ժամանակ, երբ տարածաշրջանը սունիներին ու շիաներին միավորելու կարիք ունի, որոշ ուժեր ուսուցանում են ահաբեկիչներին և զենք մատակարարում նրանց, ինչը, բնականաբար, չի օգնում սիրիացի ժողովրդին: Ավելին, այսօր Թուրքիան դարձել է սալաֆիթական խմբավորումների լոգիստիկ կենտրոններից մեկը», գրում է FarsNews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---