Շոտլանդիայում ապրիլի 24-ն այսուհետ Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհամարվի

Շոտլանդիայում ապրիլի 24-ն այսուհետ Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհամարվի

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի խորհրդարանը 65 կողմ ձայների մեծամասնությամբ ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելու մասին բանաձևը: Այն ներկայացրել էր պատգամավոր Մարկո Բիագին:

«Ապրիլի 24-ը 1915-ին Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայ մտավորականության ձերբակալման տարելիցն է: Հենց այդ օրն է ստիպողաբար ակսորման սկիզբ համարվում, որի հետևանքով 8 տարի տևած ցեղասպանության ընթացքում հարյուր հազարավոր հայեր զոհվեցին: Խորհրդարանը կարծում է, որ հայոց ազգի ողբերգությունը ամեն ազգին պատճառ է տալիս կանգ առնել ու մտածել, հիշել բոլոր նրանց, ով ցեղասպանության կամ ցեղասպանության փորձի զոհ է դարձել, ու ընդունել այդ և բոլոր ցեղասպանությունները, որոնք երբևէ չպետք է կրկնվեն աշխարհի տարբեր մասերում»,- ասվում է բանաձևի մեջ, որը տեղադրված է Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---