Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն Սև ծովում

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն Սև ծովում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն այս տարվա աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Սև ծովի ավազանում, հայտնել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Ինչ վերաբերում է առավել խոշոր զորավարժություններին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հովանու ներքո, ապա դրանք նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը այսպես կոչված օդային տարածքում համագործակցության նախաձեռնության շրջանակներում, նույնպես Սև ծովի ավազանում»,-ասել է նա: Գրուշկոն հստակեցրել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվելու է պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ օդից: Ըստ նրա, զորավարժություններին, մասնավորապես, կմասնակցեն Թուրքիան, Լեհաստանն ու Նորվեգիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---