ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը կվերահաստատի ազատ ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունը18 հունվարի 2006 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քննարկելու համար Վաշինգտոնի մտահոգությունը 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ: Հայաստանի եւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջեւ համաձայնագիրը, որը դեկտեմբերին ստորագրեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը, դեռեւս ստորագրված չէ, իսկ ծրագրի հաստատման մասին հայտարարության հետ հրապարակվեց նաեւ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչի Ռ.Քոչարյանին ուղղված նամակը, որտեղ ասվում է «այն մտահոգության մասին, որն առկա է արդարացի կառավարմանը հավատարիմ լինելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամության հարցում: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում դրամական օժանդակություն ստանալու համար երկիրը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների, որոնց մի խումբը կարելի է բնութագրել, որպես «արդար կառավարում»: Ջոն Էվանսը եւ Ռոբերտ Քոչարյանը քննարկեցին նաեւ այն հնարավոր քայլերը, որոնք կվերահաստատեն Միացյալ Նահանգներին, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարական հաստատություններն ամրապնդնելու ու 2007 եւ 2008 թթ. ազատ եւ արդարացի ընտրություններ անցկացնելու պարտավորությանը: Հայաստանի նախագահը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարեկցին նաեւ թռչնագրիպի դեմ պայքարում ԱՄՆ եւ Հայաստանի համագործակցության հարցը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |