«Արմավիայի» աշխատողները հավաքվելու են կառավարության դիմաց` պահանջելու իրենց աշխատավարձերը

«Արմավիայի» աշխատողները հավաքվելու են կառավարության դիմաց` պահանջելու իրենց աշխատավարձերը

PanARMENIAN.Net - «Արմավիայի» աշխատողներն այսօր կհավաքվեն կառավարության դիմաց`պահանջելու են իրենց աշխատավարձերը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ընկերության աշխատակից Լիլիթ Կարապետյանը: Նրա փոխանցմամբ`ակցիային կմասնակցի մոտ 50 աշխատակից:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի, իսկ մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը «Զվարթնոցին» շուրջ 5,5 մլն դոլար է պարտք: Ընկերության դեմ մի քանի դատական գործ է հարուցվել: Դատարն է դիմել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս պետեկամուտների կոմիտեի: Հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---